ԱՄՆ-ի Օրեգոնի նահանգի կենդանաբանական այգին հրապարակել Է իր սաների ռենտգենյան նկարները: Նկարներն արվել են գազանների սովորական բուժզննումների ժամանակ, տեղեկացնում Է BBC-ին:
Կենդանաբանական այգու ներկայացուցչի խոսքով՝ ռենտգենը կենդանիների մոտ ախտորոշման առավել արդյունավետ մեթոդներից մեկն Է: Բացի դրանից, այն թույլ Է տալիս նվազագույնի հասցնել անզգայացման ժամանակը վիրահատության դեպքում: Նման նկարները հազվադեպ են հասանելի դառնում հասարակայնությանը, քանի որ սովորաբար արվում են բացառապես հետազոտական նպատակներով: