Վարդան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թույլ տվեք ասել, որ սա խայտառակ հայտարարություն է մի քանի մասով։ Նախ՝ ըստ այս հայտարարության, նարկոթրաֆիքինգի մասնակցության մեջ մեղադրվեց Մեղրիի մաքսակետը, Տարածքի ոստիկանապետը, նախկին մարզպետները, ընդ որում՝ նրանցից ոչ մեկի նկատմամբ դեռ այդ հոդվածով մեղադրանք չկա։ Հետո փաստորեն հիմա էլ մեղադրվում են նույն հսմագործակցության մեջ Օսիպյանն ու Վանեցյանը, կամ ուղակի մեղադրում է անգործության մեջ, ու վիճակն այնքան անհուսալի է, որ իրավապահների գործը հիմա ստիպված պիտի ոստիկան-մարզպետն անի։ Ավելի անհեթեթ պարզաբանում դժվար էր գտնել»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր Սյունիքում հայտարարել է. «Ինձ համար կարևորագույն խնդիր է ջարդել նարկոտրաֆիկի ողնաշարը Սյունիքում»:
Թույլ տվեք ասել, որ սա խայտառակ հայտարարություն է մի քանի մասով։ Նախ ըստ այս հայտարարությամբ նարկոթրաֆիկինգի…
Gepostet von Vardan Hakobyan am Freitag, 19. Oktober 2018