«Ես լուրջ կասկած ունեմ, որ նոր կառավարությունն էլ չի հասկանում ոնց է գիտությունն աշխատում»
Advertisement 1000 x 90

«Ես լուրջ կասկած ունեմ, որ նոր կառավարությունն էլ չի հասկանում ոնց է գիտությունն աշխատում»

Հովակիմ Զաքարյանի ֆեյսբուքյան երկու գրառում. «Ակադեմիայից էս վիճակում արդիականացում ակնկալելը նման է նրան, որ տարիներով հյուծված, պայմաններ չունեցող մարզիկի բիձա մարզիչից պահանջես օլիմպիական չեմպիոն պատրաստելու ծրագիր` առանց որևէ լումա ներդնելու։ Ես լուրջ կասկած ունեմ, որ նոր կառավարությունն էլ չի հասկանում ոնց է գիտությունն աշխատում, ինչ միջավայր է պետք դրա համար և ինչպիսի պայմաններ` արդյունք ակնկալելու համար»։

«Ավելի վաղ նա գրել էր. Հոկտեմբերի 18-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի 75-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ, որի ժամանակ ակադեմիայի նախագահ Ռ. Մարտիրոսյանը շեշտադրեց ակադեմիայի նորացման ու օպտիմալացման հարցը: Լիովին համաձայն լինելով այս պահանջի հետ՝ լիահույս եմ, որ ակադեմիայի ղեկավարությունը հնարավորինս սեղմ ժամկետներում կհրապարակի իր ճանապարհային քարտեզը, որտեղ հստակ կերևան գործողությունների պլանը՝ միտված ակադեմիայի նորացմանը, արդի պահանջներին համապատասխանեցմանը և ՀՀ տնտեսության մեջ իր երբեմնի դերի վերականգնմանը»:



Նման նյութեր