«Այլկերպիկ»՝ խաղում ենք հայերեն, արդեն՝ նաև երեխաների հետ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Այլկերպիկ»՝ խաղում ենք հայերեն, արդեն՝ նաև երեխաների հետ

«Այլ կերպ» և «Մի շնչով» հայկական ու հայատառ սիրված ինտելեկտուալ խաղերի հեղինակները ներկայացնում են թիմային մանկական խաղ՝ «Այլկերպիկ»՝ նախատեսված երկու տարբեր տարիքային խմբերի համար:

Այս առիթով «Այլկերպ» ընկերությունը «Բուկինիստ» գրախանութների ցանցի հետ համատեղ շնորհանդես էր կազմակերպել «Դալմա Գարդեն Մոլում»:

Շնորհանդեսի շրջանակում անցկացվեց խաղի առաջին մրցաշարը 4-7 և 8-14 տարեկան երեխաների միջև: Միջոցառման փոքրիկ մասնակիցներին սպասվում էին անակնկալ նվերներ:

14875344_10208033952750839_1056489753_n

«Այլկերպիկն» իր բնույթով ու բովանդակությամբ ոչ միայն՝ ժամանցային է, այլև՝ ուսուցողական: Այն կլանում է երեխաներին և ողջ ընթացքում մտավոր ակտիվություն է ապահովում: Մասնակիցները ենթագիտակցորեն յուրացնում են մի շարք հմտություններ, այդ թվում՝ տրամաբանություն, երևակայություն, այն խթանում է հաղորդակցման ունակությունները, զարգացնում բանավոր խոսքը, մտքի ճկունությունը և մարզում հիշողությունը:

Խաղը բաղկացած է 200 երկողմանի քարտերից՝ նկարներով և բառերով: Նկարներով կողմը նախատեսված է 4-8 տարեկան երեխաների համար, իսկ բառերով կողմը՝ 8-14: Այս խաղը, մեծ հաշվով, չունի մասնակիցների թվի սահմանափակում. կարող է զվարճալի դարձնել ցանկացած մանկական հավաքույթ, և միաժամանակ՝ ուսուցողական ժամանց ապահովել դպրոցներում՝ մի ամբողջ դասարանի համար:

14877103_10208033952870842_1107236616_n

Մյուս կողմից՝ «Այլկերպիկի» նկարներով քարտերը կարելի է կիրառել մանկահասակ երեխաների հետ նոր բառեր սովորելու և տեսաճանաչողական ընկալումները զարգացնելու նպատակով:

14877129_10208033952950844_401364584_n

Հեղինակները նախապես փորձնական խաղեր են կազմակերպել երեխաների և վերջիններիս ծնողների հետ: Արդյունքում՝ կատարվել են անհրաժեշտ փոփոխություններ ինչպես՝ բառացանկում, այնպես էլ նկարներում՝ վստահ լինելով, որ խաղի բովանդակությունը կլինի հետաքրքիր, գրավիչ և միաժամանակ՝ ուսուցողական:

Ահա և խաղի կանոնները` համառոտ:

14877723_10208033952910843_2075981515_n

Անհրաժեշտ է 1 րոպեում թիմակիցներին բացատրել քարտերի վրա պատկերված նկարները կամ գրված բառերն այլկերպ՝ չօգտագործելով նույնարմատ բառեր կամ թարգմանություններ: Կարելի է բացատրել հոմանիշների, հականիշների, զգացողությունների միջոցով: Թույլատրելի է նաև կիրառել ժեստեր, դիմախաղ և ձայներ: Յուրաքանչյուր գուշակած նկարը կամ բառը մեկ միավոր է: Հաղթում է այն թիմը, որը կհավաքի ավելի շատ միավոր:

14914981_10208033952790840_761561327_n

Ի դեպ, խաղը երաշխավորված է ՀՀ Լեզվի պետական տեսչության կողմից՝ որպես հայերենի իմացությունը խթանող օժանդակ նյութ:

14915031_10208033952710838_964279467_n

Քրիստինե Մարտիրոսյան



Նման նյութեր