Հրանտ Բագրատյան. «Անկում է ապրում նաև արտահանումը, ինչը կարող է հանգեցնել դրամի արժեզրկման 3-6 ամսվա ընթացքում»
Advertisement 1000 x 90

Հրանտ Բագրատյան. «Անկում է ապրում նաև արտահանումը, ինչը կարող է հանգեցնել դրամի արժեզրկման 3-6 ամսվա ընթացքում»

«Այսօր ԱՎԾ-ն հրապարակել է 2018-ի հունվար-սեպտեմբերի մակրոտնտեսական թվերը։ Տնտեսական աճի տեմպը շարունակում է գահավիժել։ Այն կազմում է 6.5%։ Թավշյա հեղափոխության օրերին 9.7% էր։

Իրավացի դուրս եկա` 2 օր առաջ Ա.Աբրահամյանին հյուրընկալվելիս կանխատեսելի էի անկման խորացում։ Նկատի ունենալով, 2017-ի հոկտեմբեր-դեկտեմբերի ՀՆԱ աճի բարձր տեմպերը. կանխատեսում եմ մինչև տարեվերջ աճի տեմպի անկում, իսկ 2019-ի առաջին ամիսներին ռեցեսիա։ Արագորեն անկում է ապրում նաև արտահանումը, ինչը կարող է հանգեցնել դրամի արժեզրկման 3-6 ամսվա ընթացքում»,- իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։



Նման նյութեր