Ցուցադրվել է հեռավորությունից Android-ից գաղտնաբառեր գողանալու ձևը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ցուցադրվել է հեռավորությունից Android-ից գաղտնաբառեր գողանալու ձևը

Checkmarx կազմակերպության աշխատակից Պեդրո Ումբելինոն պատմել է, թե ինչպես կարելի է NFC-չիպի միջոցով տեղեկատվություն գողանալ ցանկացած սարքից։ Սարքը հեռավորությունից «կոտրելու» տեխնիկան նա ցույց է տվել Hack.lu 2018 համաժողովում՝ տեղեկացնում է Lenta-ն։

Ումբելինոն նշված չիպի միջոցով փոխանցել է գաղտնաբառերը։ Նրա կարծիքով՝ գաղտնաբառեր գողանալու NFCdrip կոչվող ձևը կարելի է օգտագործել ոչ միայն Android սմարթֆոնների, այլև այլ նոթբուքերի համար։ Սարքի վրա դրվում է վիրուսային ծրագիր, որն էլ օգնում է փոխանցել գաղտնաբառերը։

Սովորական ռեժիմում NFC-ն տեղեկատվությունը կարող է փոխանցել ոչ մեծ տարածության դեպքում, սակայն Ումբելինոյին դա հաջողվել է անել 3 մ հեռավորությունից։ Մեծ տարածությունների դեպքում փոխանցվող տվյալների մեջ անճշտություններ են լինում, սակայն հաքերին, միևնույն է, հաջողվել է ազդանշանը փոխանցել 10 և նույնիսկ 60 մ հեռավորությունից։

news.am