Արման Հայրապետյանի գրառումը.
«Մի օր 10-12 դեղատուն եմ մտել, որ ոչ թուրքական սպեղանի (առավել հայտնի որպես սանտավիկ) առնեմ, որովհետև բոլոր տեղերում հենց միայն թուրքական santavik էր։ Վերջը, էդքան փնտրելուց հետո, գտա կարծեմ տայվանական կամ չինականը։ Մտածում էի, թե ինչի մենք չենք արտադրում։ Էսօր դեղատանը հարցրեցի ոչ թուրքականն ունեն, թե չէ, ու պարզվեց ունեն ոչ միայն ոչ թուրքականը, այլ մեր տեղականը՝ հայկականը։
Կարող ա մանրուք թվա տեղական սպեղանու արտադրություն ունենալը, բայց դա թուրքական հերթական ապրանքից հրաժարվելու առաջին քայլն ա»: