«Վատ ընտրություններ կլինեն, եթե ռեյտինգայինը պահպանվեց». Ստյոպա Սաֆարյան
Advertisement 1000 x 90

«Վատ ընտրություններ կլինեն, եթե ռեյտինգայինը պահպանվեց». Ստյոպա Սաֆարյան

«Վատ ընտրություններ կլինեն, եթե ռեյտինգայինը պահպանվեց։

Վստահաբար կպնդեմ, որ վատ պառլամենտ կլինի, քանզի հետհեղափոխական մթնոլորտում վարկանիշայինով ընտրությունը ամեն ինչի մասին է լինելու (հեղափոխության մեջ ներդրում ունենալու, լավ մարդ կամ բարեգործ-ավտարիտետ լինելու), բայց ոչ պրոֆեսիոնալների, գաղափարների հաղթանակի։

Ու դա վախենամ անակնկալներով լեցուն ու վատ ընտրություն լինի նաև Փաշինյանի, «Իմ քայլը» դաշինքի համար, որովհետև այդ ամենը հենց ճչացող ու վճռորոշ կարող է լինել այդ խմբակցությունում։

Անկեղծ՝ սկսում եմ վախենալ, որովհետև ևս 5 տարի անփորձ ու անհմտություն վիճակներով լիքը ներքին ու արտաքին քաղաքական հետևանքներ (խորհրդարանի թուլություն ու գործադիրի թելադրող վիճակ, արտաքին քաղաքականություն ու խորհրդարանական դիվանագիտություն) է բերելու»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։



Նման նյութեր