«…Էս եղածը պրոյեկտում եմ Հայաստանի վրա ու պարզում եմ, որ վսյո տակի ճիշտը ոչխար պահելն ա»
Advertisement 1000 x 90

«…Էս եղածը պրոյեկտում եմ Հայաստանի վրա ու պարզում եմ, որ վսյո տակի ճիշտը ոչխար պահելն ա»

«Երեկ ահագին կարդացի, պարզվեց էն Թուրքիայում սպանված ձյաձյան լրագրող չի, Սաուդյան Արաբիայում Մուսուլման եղբայրների առաջնորդն ա եղել, ոււ ընենց հարուստ անցյալ ունի:

Իսկ լրագրող, իրականում՝ հրապարակախոսություններ տպող, ըստ որում՝ ֆունդամենտալ ուղղվածության, դարձել է, որովհետև Վաշինգտոն-պոստին ձեռ ա տվել, որ իրա էջերում ինչ-որ մեկը քֆրտի Թրամփին էլ, սաուդիտներին էլ:

Մի խոսքով՝ էս պատմության մեջ սաղ իրար արժեն, ու ոչ ոքի չեմ խղճում: Բայց համաշխարհային վայնասունը նայում եմ, մարդկության ապագան մի քիչ մշուշոտ ա դառնում:

Հետո էս եղածը պրոյեկտում եմ Հայաստանի վրա ու պարզում եմ, որ վսյո տակի ճիշտը ոչխար պահելն ա»,- ֆեյսբուքյան էջում գրել է Արմեն Մինասյանը:



Նման նյութեր