
Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ թեկնածու է առաջադրել Վահե Գրիգորյանին, որը չի ճանաչում Արմեն Սարգսյանի լեգիտիմությունը և ժամանակին պնդում էր, որ չի հավակնում ՍԴ անդամ դառնալ: Փաշինյանի առաջարկած համաներման տակ ընկնում է նաև Մանվել Գրիգորյանը, ում տուշոնկեքում հանցակազմ չեն գտել: Ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին բարեփոխումը մրցավարների աշխատավարձի 30%-ով կրճատումն էր: Տնտեսական ակտիվությունը զրոյացել է: Մինչ օրս հայտնի չէ գործազրկության մակարդակը: 2019-ին բյուջե չի լինելու:
Հայաստանում բնակվող մարդկանց գլխին ընկած պետականությունը սնանկացել է վերջնականապես: Արդարությունը վերականգնված է, եթե քրդերը պետութույն չունեն. ինչու՞ պիտի ունենանք մենք…»: