
Բաքվի դպրոցներից մեկի նկուղում չպայթած ռազմամթերք է հայտնաբերվել:
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ հայտնաբերվել է 352 միավոր ռազմամթերք, որը տարվել է զենքերի փորձարկման դաշտ՝ վնասազերծման համար: Հայտնի չէ, թե ինչպես է ուսումնական հաստատությունում նման քանակությամբ ռազմամթերք հայտնվել: