Մեր՝ քայլ անելու պատրաստ ոտքը դեռ հին ժամանակներում է. Վարդան Հարությունյան
Advertisement 1000 x 90

Մեր՝ քայլ անելու պատրաստ ոտքը դեռ հին ժամանակներում է. Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մենք, անկասկած, կունենանք նոր Ազգային Ժողով, նոր դատարաններ՝ նոր դատավորներով, նոր Սահմանադրական դատարան, նոր պատկերացումներ իշխանության ու իշխանավարման մասին, նոր փոխհարաբերություններ, նոր արժեհամակարգ ու էդ նոր ժամանակներում նոր Ազգային Ժողովը առանց ավելորդ սեթեւեթանքների կողմ կքվեարկի Վահե Գրիգորյանի կարգի իրավաբանի նոր Սահմանադրական դատարանի անդամ դառնալու օգտին։

Մեր՝ քայլ անելու պատրաստ ոտքը դեռ հին ժամանակներում է։ Դեռ հին ԱԺ-ն է, հին Սահմանադրականը, հին փոխհարաբերություններն ու հին առեւտուրն է։ Սա է պատճառը, որ այսօր գործող Սահմանադրական դատարանը զրկվեց Վահեի կարգի դատավոր ունենալու պատվից ու, չի բացառվում, որ դա է լավը»։



Նման նյութեր