Լոնդոնի Թագավորական ընկերության գիտնականները հրապարակել են հետազոտության արդյունքներն այն մասին, թե ինչպես Է բարձր հասակը կապված քացկեղի զարգացման հավանականության հետ:
Փորձագետներն ուսմումնասիրել են քաղցկեղի 23 տեսակներ և նկատել, որ դրանցից 18-ի զարգացման վտանգը կախված Է մարդու հասակից: Ամբողջ կյանքի ընթացքում մարդկանց բջիջներում կուտակվում են մուտացիաներ, որոնք կարող են հանգեցնել քաղցկեղի: Բարձրահասակ մարդկանց մոտ ավելի շատ են բջիջները, քան ցածրահասակների մոտ: Այդ կերպ, մեծանում Է նաև չարորակ գոյացությունների զարգացման վտանգը:
Վերլուծության տվյալների համաձայն՝ կանանց մոտ հասակի յուրաքանչյուր տասը սանտիմետրը քաղցկեղի վտանգը մեծացնում Է 12 տոկոսով, տղամարդկանց մոտ՝ 9 տոկոսով:
Մասնագետները հանգել են այն եզրակացության, որ հասակն առավել ուժեղ ազդում Է մելանոմայի առաջացման վրա: Գիտնականները կապ չեն հայտնաբերել հասակի և կերակրափողի, ստամոքսի, բերանի խոռոչի և կանանց մոտ արգանդի վզիկի և տղամարդկանց մոտ ստամոքսի քաղցկեղի առաջացման վտանգի միջև, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: