Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Աղայան փողոցում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Աղայան փողոցում

Տրանսպորտային միջոցների հապաղումներից և խցանումներից խուսափելու նպատակով 2018 թվականի հոկտեմբերի 25-ին Երևան քաղաքի Աղայան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, փոփոխության արդյունքում նշված փողոցում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Աբովյան փողոցի ուղղությամբ՝ բացառությամբ Տերյան փողոցին հարակից 100 մետր հատվածի, որտեղ երթևեկությունը կմնա երկկողմ՝ ինչպես նախկինում: