Հումոր. «Լուրեր դժոխքիցի» եթերում է «Բարի գիշեր, հանրապետականներ» հաղորդումը
Advertisement 1000 x 90

Հումոր. «Լուրեր դժոխքիցի» եթերում է «Բարի գիշեր, հանրապետականներ» հաղորդումը

– Սիրելի հեռուստադիտողներ, բարև ձեզ։ Ինչպես միշտ, ցերեկվա ժամը 5-ն է, ու «Լուրեր դժոխքիցի» եթերում է «Բարի գիշեր, հանրապետականներ» հաղորդումը։ Ես Վելզևուլ Տաճատյանն եմ, իմ հյուրն է նախկին վարչապետ Հրանտ Բարգրատյանը։ Պարոն Բագրատյան, բարև ձեզ։
– Բարև ձեզ։
– Պարոն Բագրատյան, անկումը, որը դուք կանխատեսում էիք, կարծես, իրականանում է, ՏԱՑ-ն աճել է 0,2%-ով։ Ի՞նչ կասեք այդ մասին։
– Դե նախ ասեմ, որ շատ վատ է վիճակը, իհարկե, վիճակը շատ վատ է։ Ու մենք դրա մասին նենց չի, որ երբեք չենք զգուշացրել, զգուշացրել ենք, չեն լսել։ Երկրորդ ասեմ, որ եթե ԱՎԾ-ն ասում ա 0,2% աճ, ուրեմն, իրականում 4% անկում կա, որովհետև մեր ԱՎԾ-ն խայտառակություն ա, ուղղակի խայտառակություն, 20 տարի նույն մարդը կեղծում ա, ալարկոտ ա, պրոֆեսիոնալ չի։ Էսի՞նչեքանումարա։ 20 տարի ա մեր ԱՎԾ-ն արու կովերի կաթնատվությունը չի կարում հաշվի։
– Ուզում էիք ասեիք՝ էգ ցուլերի՞ կաթնատվությունը։
– Դե հա էլի։
– Բայց ասում են հարկերի աճ կա։
– Տղա ջան, ի՞նչ հարկեր, էսինչեքասումարա։
– Ես աղջիկ եմ։
– Հա, ինչորաա։ Ուրեմն, էդ որ ասում են 60 մլրդ դրամ աճ, էնտեղ գումարում ես գնաճիդեֆլյատոր 4%, հետո 8% արտաքինպաևտքիսպասարկմանծախսեր ես հանում, բաժանումեսդոլարիկուրսիմիջինամսականտատանմանինդեքսի, բազմապատկում ԱՄՆ ՖԵդերալռեզերվվիդեպոզիտայինստվկային, հետո բաժանումեսՀՀԿԲվերաֆինանսավորմանտոկոսադրույքին ու ստանում 22,4698 միլիարդ դրամ։
– Պարոն Բագրատյան, կարելի է՞ մի քիչ դանդաղ, մեր հեռուստադիտողները բան չեն հասկանում։
– Էդ ձեր պրոբլեմն ա, որ Բագրատյանին չեն հասկանում։ Ուրեմն, որ իմ մեգաէկոնոմիկան Ուկրաինայում դասավանդում են, իսկ Հայաստանում չէ, Հայաստանի պրոբլեմն ա, հո իմը չի՞։ Ու Նիկոլն է բան չի հասկանում։ Ու ես իրան զանգում եմ, որ ասեմ՝ էսիչեսանումնիկոլ։ Ուրեմն, զանգում եմ, որ ասեմ՝ Նիկոլէսինչեսանում, ինքն է չի վերցնում։ Է ջանդամըվերցնես։
– Դե բայց կոռուպցիայի հետ դեմ պայքար հո կա, չի՞ օգնի, կարող ա դրանով ա զբաղված։
– Տղա ջան․․․․
– Աղջիկ ջան․․․
– Հա Ինչևէ։ Դու տեսել ե՞ս որ կոռուպցիայի դեմ ըսենց պայքարեն։ Հլը ինձ ասա, խնդրում եմ, Քանի՛ Հա՛տ Կոռուպցիոնե՛ր Ա՛ Ձերբակալե՛լ Նիկո՛լ Փաշինյա՛նը Հի՛նգ Ամսու՛մ։ Քանի՞ Հատ։
– Կարծում եմ, մի քանի տասնյակ։
– ԴՐանք կոռուպցիոներ չեն, կաշառակեր են։
– Բայց ի՞նչ տարբերություն։
– Դուք ընդհանրապես իմ «Մեգաէկոնոմիկան» կարդացե՞լ եք։
– Ըըը․․․ չէ։
– ․․․ Գնա ստուց, տղա ջան։
– Աղջիկ ջան։
– (դը-դը՛խկ) էս հաղորդման ռեժիսորը ու՞ր ա։ Էսի՞նչեքանումարա։ Մի հատ նորմալ հաղորդավար բերեք։ Արաէսի՞նչեքանում։
– (Ռեժիսոր) Պրն Բագրատյան, ներողություն ենք խնդրում․․․ Վասպուրակ, Վասպուրակ, արի նստի ստե արա, այ տղա․․․ էս միկրաֆոնը հագի․․․
– (Վասպուրակ) Պարոն ռեժիսոր, բայց ես ընդամենը սպորտային լրագրողի համար պրակտիկանտ եմ, մի անգամ էլ սեքսոպատոլոգի ասուլիս եմ գնացել․․․
– (Ռեժիսոր) Վասպուրակ, ձե՛նդ։ Շարունակե՛ք։
– Պարոն Բագրատյան, ըըը․․․ ըըը․․․ բայց․․․ օրինակ․․․ լավ ա լինելու, չէ՞։
– Աղջիկ ջան․․․
– Տղա ջան․․․․
– Ա ինչևէ։ Ոնցկարալավըլնի եթե բան չի արվում։ Ուրեմն, որ լավ ըլնի, դոլարը պտի դառնա 1680 դրամ, ԿԲ-ն պիտի ռեզերվները դոլարայինից տանի SDR-ով պահուստավորման, ռեպո տոկոսադրույքը վերաֆինանսավորման տոկոսադրույքից այլ մեթոդով հաշվի, պակասեցվի կապիտալի պահուստավորման նորմատիվը, անցնենք էքսպանսիոնիստական ֆիսկալ քաղաքականության, ու ԱԱՀ հետվերադարձի ժամկետները երկարացնենք, շահութահարկն է դարձնենք 21%, շրջհարկը՝ 7%: Ախր պարզ բաներ են, հասկանալի էլ ասում եմ, չէ՞։
– Չ-չէ։
– Ըհը, Նիկոլին էլ հասկանալի չի։ Ու ես զանգում եմ, որ ասեմ, Նիկոլ, Էսինչեսանումարա, ինքն է չի վերցնում, ուրեմն, ես զանգեմ ասեմ՝ էսինչեսանումնիկոլ, ինքը չվերց…