Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան հրապարակումը:
Շնորհավորում եմ ՀՀ կառավարությանը՝ Եղիշե Կիրակոսյանին Վարչապետի խորհրդական նշանակելու կապակցությամբ։
Պարոն Կիրակոսյանը միջազգային իրավունքի բարձրակարգ մասնագետ է, որն անցյալում տարբեր պետական ու այլ հանրային կարգավիճակներով ունեցել է նշանակալի ծառայություն առ մեր Պետականությունը։ Իսկ այժմ ունի միջազգային իրավունքի ոլորտում մեր պետական ու համազգային շահի առաջմղման կարևոր գաղափարներ ու «մասնագիտական մշակումներ»։
Նաև սերտ համագործակցել ենք։ Ադրբեջանում հայատյացության վերաբերյալ Արցախի օմբուդսմանի մեր վերջին զեկույցի (հղումը ?) մշակման գործում Եղիշեն ունեցել է ուղղակի մասնակցություն փորձագետի կարգավիճակով։
Մեկ անգամ ևս՝ շնորհավորում եմ։ Պետականաշահ ու ազգաշահ նշանակում է։