Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի բակում բարեկարգման աշխատանքների իրականացման ընթացքում հայտնաբերվել է հին սալահատ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալության հիմնադիր Սերգեյ Շահվերդյանը: «Սալահատն իրականացված է կոպտատաշ հսկայական ուղղանկյուն քարերով։ Սպասենք մասնագետների եզրակացությանը»,- գրել է նա։










