Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հարգելի լրագրողներ ու լրատվամիջոցներ ջան, ձեզ շատ սիրում եմ, միշտ համագործակցել եմ, բայց գիտեմ դուր չի գալու այն, ինչի մասին հայտարարում եմ:
Այլևս անհնար է օրական 20 մեկնաբանություն ու հարցազրույց տալ նորաբաց ու հին կայքերի, լրատվամիջոցների: Ֆիզիկապես ու այլ առումներով դա արդեն վեր է ածվում խելահեղության: Օրվա մեջ մեր աշխատանքի համար այլևս էներգիա չի մնում: Չնեղանաք, բայց խստիվ սահմանափակվելու են մեկնաբանություններն ու հարցազրույցները: Ինձ լուրջ հանգիստ է պետք, գոնե միառժամանակ: Նաև պետք է լուծումներ գտնվեն այս վիճակի համար. կամ ոչ մի հարցազրույց ու ռեգուլյար բրիֆինգներ, կամ չգիտեմ ինչ…. Ինքս դեռևս լուծում չունեմ ու մտածում եմ: Այս պահից անջատվում են բոլոր հեռախոսները ու հարցազրույց և մեկնաբանություն չի տրվելու: Հայցում եմ ձեր ըմբռնումը: Ես էլ մարդ եմ, հոգնում եմ, եթե չասեմ, որ իմ գործերը ոչ մեկ չի անելու իմ փոխարեն:
Ձեր՝ Ստեփան»: