«Երևանի պետական բժշկական համալսարանում կայացած միջոցառման ընթացքում միջադեպ է տեղի ունեցել:
Նարեկ Վանեսյանն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերն է, և պաշտոնի նշանակվեց Թորոսյանի նախարար դառնալուց հետո:
Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ նախարարի հովանավորյալն աչքի է ընկնում անհավասարակշիռ պահվածքով: Հոգեկան առողջության պահպանման կենտրոնի տնօրեն նշանակվելուց հետո նա կոնֆլիկտ էր ունեցել հիվանդանոցի այցելուներից մեկի որդու հետ, այնուհետ համացանցում տարածվեց մի տեսանյութ, ըստ որի՝ Նարեկ Վանեսյանն անհարգալից պահվածք էր ցուցաբերում իր ղեկավարած բուժկենտրոնի աշխատակիցների նկատմամբ, բղավում էր, ապա հրում նրանց:
Պահանջում ենք նախարար Արսեն Թորոսյանի և Հոգեկան առողջության պահպանման կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանի հրաժարականները:
Արդեն չափը անցել եք…»: