Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի 62-ամյա ղեկավարը կասկածվում է զոհված ազատամարտիկների գերեզմանների վերանորոգման գումարները յուրացնելու մեջ. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի 62-ամյա ղեկավարը կասկածվում է զոհված ազատամարտիկների գերեզմանների վերանորոգման գումարները յուրացնելու մեջ. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կազմապերպված հանցավորությամ դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավար, 62-ամյա Ռազմիկ Մարգարյանը կատարել է մի շարք չարաշահումներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղեկությունների մեջ մտնում է այն, որ Ռ. Մարգարյանը Արմավիրի մարզում գրանցված մի շարք տնտեսվարողների հետ 2017- 2018 թվականների ընթացքում կազմել է ապրանքների ձեռքբերման և ծառայությունների մատուցման սուտ պայմանագրեր, որից հետո համայնքի բյուջեից փոխանցել է առանձնապես խոշոր չափերի հասնող գումարներ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ ամենը նա փոխանցել է, իսկ հետո մեծ մասը հետ է ստացել և յուրացրել:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ռ. Մարգարյանը անցյալ տարվա հուլիս-նոյեմբեր ամիսներին իր համայնքի զոհված ազատամարտիկների գերեզմանների վերանորոգման, համայնքի անբարեկարգ փողոցների բարեկարգման աշխատանքների կատարման համար բյուջեով նախատեսված գումարներ հափշտակել, դիտավորությամբ շահադիտական նպատակներով օգտագործել է պաշտոնական դիրքը և անձնական այլ շահարգռվածությունից ելնելով՝ ինչ-որ անհատ ձեռներեցի հետ նախնական համաձայնությամբ կեղծ պայմանագրեր է կնքել և աշխատանքների ամբողջ ծավալով կատարված լինելու վերաբերյալ կեղծ կատարողական ակտեր է կազմել և դրա միջոցով շուրջ 1 մլն 900 հազար դրամ փոխանցել է անհատ ձեռներեցին, իսկ հետո առձեռն հետ է վերցրել 1մլն 700 հազար դրամ գումարը ու այն յուրացրել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com