Նոր ակցիա
Advertisement 1000 x 90

Նոր ակցիա

Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ն` «Կոնվերս Տրանսֆեր» դրամական փոխանցումների համակարգի հետ համատեղ, 2016թ. նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ, անցկացնում է ակցիա բոլոր այն ֆիզիկական անձանց համար, ովքեր «Կոնվերս Տրանսֆեր»  համակարգով ստանում են դրամական փոխանցումներ Ռուսաստանի Դաշնությունից:

Ինչպես տեղեկացրին «Հայփոստ» ՓԲԸ-ից, ակցիայի շրջանակում ֆիզիկական անձինք հնարավորություն կունենան ստանալու դրամական պարգևներ, ինչպես նաև շահելու ուղեգրեր դեպի Ծաղկաձոր:

Ուղեգրերի խաղարկությանը կմասնակցեն բոլոր նրանք, ովքեր ակցիայի անցկացման ժամանակահատվածում «Կոնվերս Տրանսֆեր»  համակարգով Հայփոստի բաժանմունքների միջոցով կստանան առնվազն 2 դրամական փոխանցում` անկախ գումարի մեծությունից և արժույթից:

«ՀայՓոստ»  ՓԲԸ-ի բաժանմունքներում սպասարկվում են փոխանցումների հետևյալ համակարգերը՝ Կոնվերս Տրանսֆեր, Ֆորսաժ, Ria Money Transfer, Stefi և Sigue:



Նման նյութեր