Սեյրան Օհանյանի քենուն երկու օր փնտրել են. աղմկահարույց դեպքի նոր մանրամասները
Advertisement 1000 x 90

Սեյրան Օհանյանի քենուն երկու օր փնտրել են. աղմկահարույց դեպքի նոր մանրամասները

«Հրապարակ» օրաթերթը Սեյրան Օհանյանի կնոջ քրոջ` Լուիզա Խաչատրյանի մասին մանրամասներ է պարզել։

Սեյրան Օհանյանի քենու` Լուիզա Խաչատրյանի մահվան մասին առաջին լուրերի մեջ նրա անունը նշված չի եղել։ Առավոտյան 10-ին մոտ ոստիկանությունը ահազանգ էր ստացել, որ Դավթաշենի կամրջի տակ անհայտ կնոջ դի է հայտնաբերվել։ Հարազատները կարդացել են կայքերում, որ կամրջի տակ ինքնասպանի դիակ է հայտնաբերվել, եկել են դեպքի վայր և ճանաչել են մարմինը։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Նրանք հայտնել են, որ Լուիզա Խաչատրյանը մինչ այդ երկու օր կորած է եղել, և իրենք փնտրել են նրան։ Այս մասին հայտնել է իրավապահներին մոտ իրազեկ աղբյուրը։ Նա հայտնել է նաև, որ նախնական զննությամբ մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել, այլ կան բարձրությունից ընկած մարդուն բնորոշ վնասվածքներ։

Ժամանակին աշխատել է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում, որտեղից մի քանի տարի առաջ հեռացել է։ Այստեղ է ներկայում աշխատում Լուիզա Խաչատրյանի քույրը՝ Սոնա Խաչատրյանը, որը տարիքով ավելի մեծ է։

Թերթը գրում է նաև Լուիզա Խաչատրյանը ունի երկու երեխա՝ տղա և աղջիկ։ Տղան սովորում է Սանկտ Պետերբուրգի բժշկական ակադեմիայում։ Ամուսինը Սանկտ Պետերբուրգում արտաքին գործերի նախարարությունում է աշխատում՝ գնում- գալիս է։ Լուիզան ապրում էր մոր և աղջկա հետ։ Բժշկուհին առավոտյան միշտ մեքենայով էր տանից դուրս գալիս՝ աղջկան տանում դասի։ Շատ ուշադիր և հոգատար մայր էր։ Այդ ողբերգական օրը առավոտյան մենակ էր տնից դուրս եկել՝ առանց մեքենայի։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին, Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզան Խաչատրյանի քրոջ՝ Լուիզա Խաչատրյանի դին։