
Լրագրող, հրապարակախոս Տիգրան Հակոբյանի հրապարակումը.
«Մի քանի հայրենասեր-հավատացյալ քաղ. գործիչներ նեղսրտել են Վեհափառ Հայրապետին պետական թիկնազոր չտրամադրելու որոշումից, ու դրա մեջ հակաեկեղեցական քայլ են տեսնում: Նեղսրտածները Հռոմի Պապի օրինակն են բերում, որը պետության կողմից տրամադրված հզոր թիկնազոր ունի:
Ավելին ասեմ՛ Պապը նաև պետական բյուջե է հաստատում, պետական պաշտոնների է նշանակում, նրան տրամադրված պետական ինքնաթիռով մեկնում է բանակցելու տարբեր երկրների ղեկավարբերի հետ: Որովհետև, Հռոմի Պապը ՊԵՏՈՒԹՅԱՆ՝ Վատիկանի ղեկավարն է, հարգելիներս:
Իսկ Հայաստանում, ինչպես բոլոր քաղաքակիրթ և, ոչ այնքան, երկրներում եկեղեցին անջատ է պետությունից, և կրոնական կազմակերպությունների ղեկավարները չեն կարող օգտվել պետական պահպանության ծառայություններից: Կարծես, պարզ ճշմարտություն է, չէ՞»: