
Երևանի ավագանու հոկտեմբերի 29-ի նիստի օրակարգում ընդգրկված են Երևանի փոխքաղաքապետերի նշանակման հարցերը:
Ըստ այդմ, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում առաջադրված է Երևան քաղաքի ավագանու անդամ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը:
3 փոխքաղաքապետի պաշտոնների համար առաջադրված են Հայկ Սարգսյանի, Սերգեյ Հարությունյանի և Տիգրան Վիրաբյանի թեկնածությունները: