
«Մարդիկ սիրում են իրար վախեցնել, կան վախի սենյակներ, ատրակցիոններ և մարդիկ գնում են: Եվ Հելոուինի հիմքն այդ վախն է: Իհարկե, դա տոն չէ, հո չե՞ս կարող ասել՝ վախի տոն է: Սա պարզապես ժամանցային օր է, որտեղ միմյանց վախեցնելու ավանդույթներ են ստեղծել»,- խոսելով հոկտեմբերի 31-ին աշխարհի անգլախոս երկրներում ու վերջին տարիներին նաև Հայաստանում նշվող Հելոուին տոնի մասին, ասել է հոգեբան Սամվել Խուդոյանը:
Նա նշել է, որ վախեցնելը որոշակի հոգեբանական խնդիրներ կարող է առաջացնել հատկապես երեխաների մոտ:
«Եթե որևէ մեկը վախեցնելուց, մասկաներ դնելով պիտի ուրախանա, ի՞նչ ասես, գնա՛, ուրախացի՛ր: Ոմանք սատանայական բաներ են մեջը տեսնում, ես առանձնապես՝ ոչ»,- ասել է հոգեբանը:
Սամվել Խուդոյանի համոզմամբ՝ Հայաստանում Հելոուինն օտար, «թիթիզ ու ձևական» տոն է: