
Հոկտեմբերի 26-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն ընդունեց ոստիկանությունում տարբեր պաշտոնների համար առաջադրված, նաև համակարգից դուրս գալ ցանկացող ոստիկանների:
Ընդունելությանը մասնակցում էին ոստիկանության կադրային քաղաքականության վարչության պետն ու ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամները:
Վալերի Օսիպյանը անձամբ ստուգեց տարբեր պաշտոնների համար առաջադրված թեկնածուների մասնագիտական գիտելիքները, համակարգում անցած ճանապարհն ու այլ մանրամասներ: