
Լրագրող Փայլակ Ֆահրադյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փոխվարչապետերից Տիգրան Ավինյանը որոշել է դատական հայց ներկայացնել ԶԼՄ-ներից մեկի դեմ: Սա իհարկե մտահոգիչ է, սակայն ես առավել մտահոգիչ եմ համարում որոշ գործընկերների և հասարակության արձագանքը. կեցցե՛ք, գրել են շատերը Ավինյանի գրառման տակ: Գրում են հիմնականում նրանք, ովքեր ցանկացած խնդրի դեպքում դիմում են լրագրողների օգնությանը: Իսկ Դուք, պարոն Ավինյան մի մոռացեք, որ ԶԼՄ-ների դերը շատ կարևոր էր Ձեր սկսած պայքարում, որ հաջողության հասաք նաև մեր շնորհիվ: Հայտնում ենք մեր աջակցությունը «դատվող» ԶԼՄ-ին»: