Բարեւ ձեզ, պարոն Տոնոյան․
-Կարծում եմ՝ «նոու-հաու» արած չեմ լինի․
-Եթե արձանագրեմ, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների՝
-ԲԱՐՈՄԵՏՐԸ
-Եղել է, կա, կլինի /սա գործից հասկացողներս գիտենք, չէ՞/՝
-Ռուսաստանի՝ Հայաստանին զենք տրամադրելն եւ առաջին հերթին նրա․
-ԳԻՆԸ․
-Ես հասկանում եմ, թե ինչու եք այսօր հարկ համարել՝
-Անդրադառնալ խնդրին, որ Հայաստանն ԱՄՆ-ից զենքի գնելու առաջարկ չի ստացել․
-Ասել է թե՝ Բոլթոնի ասածը օդի մեջ եղած խոսակցություն է՝
-Սիրելի Ռուսաստան, սիրելի Շոյգու /որի հետ պաշտոնավարման առաջին շրջանում դուք «տարընթերցումներ ունեցաք»․ ոչ միայն ձեզ ընդունելու, այլեւ՝ նույն՝ Հայաստան զենք մատակարարելու մասով/։
-Հայաստանը միայն Ռուսաստանից է զենք գնում։
-Իր գնով, այն է՝ Ռուսաստանի ներքին գնով։
Հ․Գ․
-Հիմա, պարոն Տոնոյան, չե՞ք գտնում, որ ձեր այսօրվա ասածի եւ երեկվա Նիկոլ Փաշինյանի ասածների մեջ «տարընթերցում» կա․
-Նա ասել է, եթե տեսնենք հարմար է, ապա ԱՄՆ-ից զենք կգնենք․․․․
-Ե՞ւ․․․
-Հ․Գ․
-Ի դեպ․ նույնական վիճակում է նաեւ ԱԳ նախարար պարոն Մնացականյանը, վերջինս էլ սկզբնական շրջանում «տարընթերցում» ուներ պարոն Լավրովի հետ․
-Նա էլ բանակցում է Մամեդյարովի հետ․
-Իսկ ահա Նիկոլ Փաշինյանն ասել է, որ առանց Ղարաբաղի մասնակցության բանակցություններ չեն կարող լինել
Հ․Գ․
-Հիմա դո՞ւք եք կրակն ընկել այդ տարընթերցումների ձեռը, թե՞ մենք․․
-Թե՞ բոլորով միասին․․․
«Հիմա դո՞ւք եք կրակն ընկել այդ տարընթերցումների ձեռը, թե՞ մենք․․.»
| Դիտվել է`
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ