Լրագրող, հրապարակախոս Տիգրան Հակոբյանի հրապարակումը.
«Իշխող Քրիստոնյա Դեմոկրատական Միությունը հարաբերական (27տոկոս) պարտություն կրեց Գերմանիայի դաշնային մարզերից մեկում: Եվ Անգելա Մերկելը հայտարարեց, որ դեկտեմբերին հրաժարական կտա կուսակցության նախագահի պաշտոնից: 14 տարի անընդմեջ հաղթանակներից հետո ընդամենը մեկ մարզում պարտությունը ստիպում է հզոր երկրի հզոր ղեկավարին հրաժեշտ տալ նախագահի պաշտոնին:
Հիմա վերհիշեք Հայաստանում 1 (մեկ) կուսակցություն, որի ղեկավարը հրաժարական է տվել ընտրություններում կուսակցության պարտությունից հետո: Տարիներով 2 տոկոս կստանան, կես տոկոս կստանան, չեն մասնակցի ընտրություններին, կմոռացվեն հասարակության կողմից, միևնույնն է «առաջնորդ» կմնան, վստահ, ինքնասեր, «ժողովրդի կողմից սիրված», պահանջված…
Հասկանանք էլի, ինչու կուսակցական համակարգը Հայաստանում չի կայանում…
P.S. Հենց նոր Նոր քաղաքական մշակույթ կուսակցության առաջնորդ Ани Захарян-ը լայվ մտավ:)) Գոնե էդ կուսակցությունների մասին օրենքը շուտ փոխվի: Մեղք ենք…»