«Ի՞նչ ասեմ այդ խղճուկին․․․ Այ քաղաքական թափոն․․․». Գևորգ Պետրոսյան
Advertisement 1000 x 90

«Ի՞նչ ասեմ այդ խղճուկին․․․ Այ քաղաքական թափոն․․․». Գևորգ Պետրոսյան

Գևորգ Պետրոսյանի հրապարակումը.

«Մի տարաբախտ երկոտանի երեկ իր երեկոն սպառել է այս ու այն լրատվամիջոցին աղերսելով, որ լուրեր տարածեն՝ առ այն, թե Ընտրական օրենսգրքի տապալնան պատճառն իմ՛ ՀՀ օրենքներից անտեղյակությունն է եղել․․․ Ողբալի բարբաջանք․․․

Ամեն ինչ եղել է հրապարակային, և բոլորն ամեն ինչ գիտեն․․․

Ինձ ընդամենը տրվել է երկու հարց, որից մեկի հեղինակը՝ պարոն Ռուստամյանը, հետո հայտարարեց, որ ինքը սխալմամբ այլ տեքստ է վկայակոչել, իսկ մյուս դաշնակցականի այն դժգոհությանը, որ անհամաչափ մոտեցում կա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և տեղամասային հանձնաժողովների անդամներին ներկայացվող պահանջների նկատմամբ, այո, ես պատասխանել եմ, որ, անշուշտ, այդտեղ խախտված է առավել պատասխանատու պաշոնում առավել խիստ պահանջներ ներկայացվելու սկզբունքը, ինչը բխում է մեր հանրային ծառայության բարելավման ընդհանուր տրամաբանությունից։ Որևէ այլ բովանդակային հարց ինձ չի տրվել․․․

Ու հասկանում եք՞ ապսուրդը․․․ Իր հետագա կարգավիճակի անորոշությունից ցնորքի մեջ հայտնված այդ հիմարն Ընտրական օրենսգրքի տապալումը վերագրում է ինձ․․․ ասենք՝ ես այնպես ներկայացրեցի նախագիծը (ինչը ես համարյա չեմ էլ ներկայացրել, քանի որ այն արդեն ներկայացվել էր և հանձնաժողովներում, և լիագումար նիստում), որ ասենք՝ դաշնակցկան գործընկերները չդիմացան այդ ներկայացմանն ու լքեցին դահլիճը (որքան գիտեմ՝ իրենք չէին էլ ներկայացել) , իսկ հանրապետական փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն ու իր կուսակցական գործընկերներն էլ մտքափոխվեցին ու դեմ քվեարկեցին․․․

Ի՞նչ ասեմ այդ խղճուկին․․․ Այ քաղաքական թափոն․․․

Հա, մի բան էլ․ եթե ամեն ինչ այդպես էր, բա քսանից ավելի լրատվամիջոցներ ինչու՞ էին հենց նիստից հետո պաշարել ինձ ու ամենատարբեր հարցերը տալիս․․․ բա չէին հասկացել՞, որ ես իրավաբանությունից հեռու մարդ եմ․․․ թե՞ պետք է երեկոն իջներ, նոր հասկանայի՞ն այդ մասին․․․

Ես կարող է՝ չիմանամ, թե ինձ որտեղից են օգնում, բայց հաստատ գիտեմ, թե որտեղից են խփում․․․

Մնացածը՝ հաջորդիվ․․․»



Նման նյութեր