
Xiaomi ընկերությունն իրականացնում է լուսանկարների նոր մրցույթ, որի գլխավոր նախապայմանը Xiaomi սմարթֆոնով արված լուսանկարներով մրցույթին մասնակցելն է։ Ընկերությունն այս մրցույթի համար նախատեսել է 50 000 դոլար։
Յուրաքանչյուր օգտատեր կարող է վերբեռնել մինչև 6 լուսանկար, որոնք ընդունվում են մինչև նոյեմբերի 22-ը։ Կա լուսանկարների 4 խումբ՝ դիմանկար, բնապատկեր, գիշերային նկարահանում և ստեղծարար լուսանկար։ Առաջին փուլի համար անհրաժեշտ է, որպեսզի ձեր լուսանկարը ստանա 3 հավանություն, որից հետո այն հայտնվում է ընդհանուր մրցույթում։ Դրանից հետո պրոֆեսիոնալ ժյուրին ընտրում է դրանցից 100 լավագույնը, իսկ հաղթողն ընտրվում է հանրային քվեարկության միջոցով։
Օգտատերերն արդեն սկսել են տեղադրել իրենց լուսանկարները․
Ամբողջությամբ՝ vnews.am