Վահե Եփրիկյանի հրապարակումը.
«Փաշինյա՜ն, այ Փաշինյա՜ն, հը՞, տեսա՞ր Ադրբեջանի, Թուրքիայի ու Իրանի արտգործնախարարների ստորագրած հռչակագիրը։ Բա կարդացի՞ր սկզբունքները հռչակագրի՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, միջազգային ճանաչված պետական սահմանների անձեռնմխելիություն ու հարգանք, կարդա՛։ Ասում են՝ կարգավորում Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում, լսու՞մ ես։
Բա արժե՞ր Ռոհանիի հետ Մակ-ում հանդիպել ու գալ ստեղ ԱՄՆ հեռացող դեսպան Միլսի ու ՌԴ ԱԳՆ խոսնակ Մ. Զախարովայի հայտարարությունների համատեքստում գնալ Կապան, Պողոսյան Հունանին մարզպետի նշանակելու հանրահավաքին տենց բաներ ասել։
Իրանը հազարամյակներով էս տարածաշրջանից տեղ չի գնացել ու չի գնալու, ԱՄՆ ու ՌԴ իրենց շահերն ունեն, յո յերթա՞ս, Փաշինյա՛ն, ի՞նչ ես անում։ Տնտեսական էմբարգոյից հինգ ենք պակաս՝ Թուրքիայի հետ սահմանը փակ ա, Ադրբեջանի հետ կոնֆլիկտ ա առկա, Իրանը երես ա թեքում, Վրաստանը ԱՄՆ դաշնակիցն ա, էն ԱՄՆ-ի, որ Իրանի հետ վատթարագույն վիճակում ա, Մերձավոր Արևելքում «խառն» ա, ՌԴ-ն հետ դեռ խորհրդային պայմանագրերն ա խզում, Թրամփի՝ ազգային անվտանգության գծով խորհրդականի մակարդակով Պուտին-Լավրովի հետ բանակցում ա, Ադրբեջանին իր կողմն ա քաշում, մեզ ասում ա՝ մոռացեք պատմական կաղապարներն ու եկեք մեր կողմ, մենք էլ ՀԱՊԿ-ում ենք, Փաշինյա՛ն ջան, ի՞նչ ես անում, խոսա, դիրքորոշումդ հստակեցրու, ինչի՞ ես սպասում, ինչի՞դ ա պետք ԱԺ-ի նորը, տեսլականդ ասա էս տնտեսական էմբարգոյի ու ռազմաստրատեգիական հանգույցի լուծման։ Սաղ աշխարհը խոսեց ու հստակեցրեց իրենց դիրքորոշումներն Արցախյան հիմնահարցի կարգավորման վերաբերյալ, մնացել ես դու, այ ցա՛վդ տանեմ, ու՞մ ես սպասում։ Ի՞նչ ա ակնկալում քեզնից Բոլթոնն՝ ասելով, որ ԱԺ-ի արտահերթ ընտրություններից հետո «ուժեղ մանդատ» ստանալով վճռական քայլերի ես դիմելու։ Խոսի՛ր, մերժի՛ր պաշտոնապես իմ ու գիտակից բազմահազար քաղաքացիների կասկածներն ու ենթադրությունները, հերիք ա «կամուֆլյաժս հագնեմ», «ասֆալտին ծեփեմ», «պատերով տամ» մտքեր ասես ժողովուրդ-ժողովուրդ անելով՝ վարչապետը, գերագույն գլխավոր հրամանատարը դու՛ ես, ու՞ր ես, ու՞ր ես գնում, ու՞ր ես տանում էս երկիրը, հասկացի՛ր ի վերջո՝ քո տապալմանը, եթե դեռ չես հավատում, գոնե գիտակցիր, որ տապալումդ Հայոց պետականության տապալումն ա լինելու։
Այ սպիտակնե՛ր, դուք խի՞ եք լռել, դուք էլ եք հոգնե՞լ էն պրիմիտիվ արդարացումներից՝ «թողենք աշխատեն», «բա Սերժի վախտ», վեր կացե՛ք, խոսե՛ք, պահանջե՛ք… Մի՛ ասեք, թե նորմալ ա, իսկ թե մի բան անի ընդդեմ պետականության կամ Արցախի, կպատժեք կամ չգիտեմ ինչ կանեք՝ թքած ունեմ ամենահետաքրքիր պատժի վրա, որ պետք ա դավադրությունից հետո արվի, էս ամենի առաջն առնել ա պետք, չեմ ուզում առանց հստակ փաստերի մեղադրել որևէ մեկին, բայց եթե Փաշինյանը չի գիտակցում ստեղծված իրավիճակը, պետք ա բացատրել, հասկացնել, եթե հասկանում ա ու գնում ա էս ազգադավ ոճրի իրագործմանը, պետք ա վիժեցնել ամեն հակապետական գաղափար՝ վիժեցնել հնարավոր ու անհնար բոլոր եղանակներով, ընդհուպ մինչև վիժեցնել այնպես, ինչպես 90-ականներին ու Ապրիլյանին Ադրբեջանի՝ հակահայկական հռետորաբանությունն ու Հայոց պետականության դեմ ոտնձգությունները վիժեցվեցին։
Էս ինչ բազմաֆունկցիոնալ ու բազմակողմանի պղծոցի ա պատել էս երկիրը…
Յո՞ յերթաս Փաշինյան, յո՞ յերթաս…»: