«Հիմա ո՞վ էր սևը, նրանք, ովքեր խնդիրների մասին բարձրաձայնում էին, թե նրանք, ովքեր Սորոսի փողերով վարի են տալիս երկիրը»
Advertisement 1000 x 90

«Հիմա ո՞վ էր սևը, նրանք, ովքեր խնդիրների մասին բարձրաձայնում էին, թե նրանք, ովքեր Սորոսի փողերով վարի են տալիս երկիրը»

Աղվան Պողոսյանի գրառումը.

«Հիմա ի՞նչ կասեք, թե բա մենք վարում ենք ճկուն ու արժանապատիվ արտաքին քաղաքականություն, ու սա դեռ սկիզբն է: Հիմա ո՞վ էր սևը, նրանք, ովքեր խնդիրների մասին բարձրաձայնում էին, թե նրանք, ովքեր Սորոսի փողերով վարի են տալիս երկիրը: Կես տարում չտեսանք արտաքին քաղաքականությունում հստակ օրակարգ, Մակրոնի հետ տաշի-տուշի անելը հեչ: Ռուսաստանի, Իրանի հետ ունենք վարի տված հարաբերություններ, Ալիևի հետ էլ «օպերատիվ» կապ ունենք: Վերոթվարկվածը ամրապնդվում է հետևյալ իրադարձությամբ: Մասնավորապես՝ Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները՝ Մոհամադ Ջավադ Զարիֆը, Մևլութ Չավուշօղլուն ու Էլմար Մամեդյարովը այսօր Ստամբուլում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ հռչակագիր են ընդունել, որում անդրադարձ է կատարվում նաև Արցախի հիմնախնդրին:

Հռչակագրում, ի թիվս այլնի, ընդգծված է բոլոր հակամարտությունների՝ խաղաղ ճանապարհով ու միջազգայնորեն ճանաչված սահմաններն ու տարածքային ամբողջականությունը պահպանելով կարգավորման անհրաժեշտությունը: Հատուկ ընդգծվել է Արցախյան հակամարտության՝ տվյալ սկզբունքների հիման վրա կարգավորման կարևորությունը:

Փաստորեն, լավ էլ «ճկուն» արտաքին քաղաքականություն ենք վարում»:



Նման նյութեր