Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բրիտանական BBC-ին և Guardian-ը հետաքննություն են անցկացրել և պարզել, որ աշխարհահռչակ բրիտանական մեքենաշինական Rolls-Royce ընկերությունը սեփական արտադրանքի վաճառքը ավելացնելու նպատակով կիրառել է հատուկ կոռուպցիոն սխեմաներ՝ գործակալների է վարձել, որոնք ներգրավված են եղել խթանելու ընկերության արտադրանքի վաճառքը 12 երկրներում,որոնցից մեկը Ադրբեջանն է…
Ըստ բրիտանական ԶԼՄ-ների՝ այդ գործակալները հիմանակնում կաշառել են և «ատկատներ» են հատկացրել տեղի պաշտոնյաներին՝ շահութաբեր պայմանագրեր կնքելու դիմաց…
Նրանց գործունեությունը հիմա հետաքննվում է ամերիկյան և բրիտանական հակակոռուպցիոն մարմինների կողմից…»: