Տեսանյութում պատկերված անձին ճանաչողներին խնդրում ենք հայտնել Քննչական կոմիտե (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Տեսանյութում պատկերված անձին ճանաչողներին խնդրում ենք հայտնել Քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում ՝ պարզելու Երևան քաղաքի Նալբանդյան 23 շենքի 20 տարածքում գործող սննդի կետում տեղի ունեցած գողության հանգամանքները: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:

2018թ հուլիսի 08-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Նալբանդյան 23 շենքի 20 տարածքում գործող սննդի կետի սեղանի վրա դրված իր դրամապանակից հափշտակվել է զգալ չափի գումար:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով (գողությունը), որով նախաքննությունը իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել են սննդի կետի և սրճարանի տեսանկարահանող սարքերի տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության:

Քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ ՝ հնարավոր ականատես վկաներին հայտնաբերելու, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու համար:

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, դիմեն Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: