Ի՞նչ գիտենք Հելոուինի մասին: Վախենալու և անճոռնի կերպարներ՝ կմախքներ, վամպիրներ, վհուկներ, «սարսափազդու» դդումներ և այլն: Իրականում Հելոուինը ոչ մի կապ չունի հայերիս հետ, քանի որ այդ «տոնի» առաջացման հայրենիքը, մեղմ ասած, բավականին հեռու է Հայաստանից: Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայում սկիզբ առած տոն, որի հիմքում Իռլանդիայի և Շոտլանդիայի կելտերի հին ավանդույթներն են:
Տոնում են հոկտեմբերի 31-ին։
Հելոուինն ավանդաբար տոնում են անգլախոս երկրներում, սակայն այն պաշտոնական հանգստյան օր չէ։ 20-րդ դարի վերջում գլոբալիզացիայի հետևանքով Հելոուինը սկսել են տոնել նաև ոչ անգլախոս եվրոպական և ԱՊՀ այլ երկրներում: Ինչևէ, այդ տոնի կապակցությամբ հոկտեմբերի 31-ին ֆեյսբուքյան տիրույթը փոքր-ինչ սարսափազդու էր: Հատկապես հետաքրքիր էր տեսնել հայտնի դեմքերին՝ կերպարանափոխված Հելոուինի ոճի մեջ:
Երգչուհի, վերջերս՝ նաև ոճաբան, բայց առավել հայտնի՝ որպես Հայկոյի կին՝ Անահիտ Սիմոնյանն իր էջում էր տեղադրել մի լուսանկար, որտեղ հատուկ աչքերի լինզաների շնորհիվ ստացել էր «վամպիրային» կերպար: Թեպետ, նկարի մեկնաբանությունների մեջ նա կատակով նշում է, որ ավելի շատ մոլագարի՝ մանյակի է նման:
«Արմքոմեդիի» հաղորդավարներ Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանը ևս կերպարանափոխվել էին և հատուկ այդ օրվա առթիվ հելոուինային թողարկում էին պատրաստել:
Երգչուհի Ջուսը ևս ետ չի մնացել այդ օրը: Նա այդ առիթով նոր ֆոտոշարքով է հանդես եկել՝ news.am-ի հետ համատեղ: Նա ներկայացել է՝ որպես ցախավելին թռչող ժամանակակից վհուկ:
Դե՛, իսկ երգչուհի Լիաննա Թևոսյանին՝ Լայաննային, գրեթե անհնար է ճանաչել «տոնական» գրիմով: Ընկերուհիների հետ լուսանկարում գեղեցկուհի երգչուհուց հետք անգամ չի մնացել…
Քրիստինե Մարտիրոսյան