Հոկտեմբերի 27-ին երեկոյան ձեռքին նռնակով Կառավարության շենք մուտք գործելու փորձ կատարելու մեջ կասկածվող տղամարդուն մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հայտնել է ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը։
43-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ Նա կալանավորվել է։