
Անահիտ Բախշյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ եկա Ազնավուրին նվիրված համերգից: Անչափ ճաշակով, հուզիչ, բովանդակալի, Ազնավուրին շա՜տ սազական մի համերգ, որի համար հոգաչափ շնորհակալ եմ բոլորին, ովքեր կազմակերպեցին, ովքեր նվագեցին, ովքեր երգեցին Ազնավուրի երգերը: Հատուկ շնորհակալություն տաղանդավոր հայր և որդի Վարդան և Հայկ Պետրոսյաններին: Հոգիս փառավորվեց, հուզվեցի, ուրախացա ու 2 ժամից ավել վայելեցի այս հրաշալի համերգը: Խոնարհումս Ազնավուրի հիշատակին և ԲՌԱՎՈ համերգի կազմակերպիչներին ու բոլոր երաժիշտներին: Հատուկ ԲՌԱՎՈ Հայկ ու Վարդան Պետրոսյաններին: Շնորհակալություն»:
https://www.facebook.com/anahit.bakhshyan/posts/1963427603704191