Փաստաբան Գևորգ Գյոզալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լռելն այլևս անհնար է. Մի առիթով արտահատվել էի, որ արդարադատության նախարարը ավելի շատ գործի իմիտացիա է անում, քան աշխատում է։ Մոտս տպավորություն է, որ նա փորձում է բոլորի հետ լավ լինել, չի նեղացնում հանրապետականներին, սիրաշահում է նիկոլականներին, դաշնակներին, ԲՀԿ-ին և այլն, աշխատանքից չի ազատում նախկին տգետներին և պատեհապաշտներին, նախկինում կողմ էր, որ փաստաբանները հնարավորություն ունենային ստեղծել մի քանի պալատ, հետո պարզվեց, որ չի ցանկանում նեղացնել ՓՊ նախագահին, չի փոխում փտած ԱՆ համակարգի դեմքը և այլն։
Եղբայր, սկսել ես նախընտրական խաղերդ, շատ լավ, բայց հասկացի՛ր, ի վերջո, որ տեսնողը տեսնում է, որ ԱՆ նույն փտած մարմինն է և դու էլ ոչնչով չես տարբերվում նախկին ԱՆ նախարարներից, լավ, ես զարմանում եմ, այդ պաշտոնը այդքան կարևոր է։ Դա պետք է գործիք լինի ԼԱՎ գործ անելու համար, միայն խնդրում եմ ինձ չասեք՝ արագաչափերի, համաներման և այլնի մասին, դա կոնկրետ Նիկոլի ցուցումն է եղել։
Խոսքս ուղղում եմ Նիկոլ Փաշինյանին, Արտակ Զեյնալյանին նշանակելով դուք երկու բացասական հետևանք առաջացրեցիք, մեկը, որ այդ համակարգում ոչինչ չփոխվեց անգամ աննշան և երկրորդը դուք իրավապաշտպան ոլորտը թուլացրեցիք, քանի որ Արտակ Զեյնալյանը լավ իրավապաշտպան լինելով, շատ վատ արդարադատության նախարար է։
Խնդրում եմ խոսքը չանձնավորել, քանի որ իմ բոլոր քննադատություններում ես նկատի ունեմ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ-ին և ոչ երբեք ուղղակի մարդուն։ Նամակիս հիմքն էլ այն է, որ ակնհայտ ապօրինության մասին դիմում եմ գրել ԱՆ նախարարին և ինձ պատասխանել է ոմն մեկը, ով ակնհայտորեն չի տիրապետում խնդրին։ Ովքեր կցանկանան՝ թող նայեն այս հղումով»։
Լռելն այլևս անհնար է – Մի առիթով արտահատվել էի, որ արդարադատության նախարարը ավելի շատ գործի իմիտացիա է անում քան…
Gepostet von Gevorg Gyozalyan am Mittwoch, 31. Oktober 2018