ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համաներումը (ի թիվս այլոց) տարածվում է նաև հղի, երեք և ավելի անչափահաս երեխաներ և մինչև երեք տարեկան երեխաներ ունեցող անձանց վրա: Կարծում եմ` դուրս է մնում համաներմանն արժանի և խոցելի դատապարտյալների մի այլ խումբ. այն է միայնակ ծնողի կարգավիճակում գտնվող անձինք: Առաջարկ կներկայացնեմ համաներման նախագծում` լրացում անելու համար: Հուսամ` կառավարությունը չի մերժի»:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=329210014294891&id=317467302135829






