Բաբկեն Թունյանի հրապարակումը.
Մի հատ էլ տխուր ցուցանիշ ասեմ։ 2018 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում գործող բուքմեքերական ընկերությունների կողմից ընդունվել է 213.8 մլրդ դրամի խաղադրույք, ինչը 45%-ով շատ է 2017 թվականի հունվար-սեպտեմբերից։
Ընդհանուր առմամբ, շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեությունը աճել է 35.6%-ով ու կազմել 267.3 մլրդ դրամ։
Ավելին ասեմ, անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ շահումով խաղերի կշիռը ծառայությունների մեջ գերազանցել է ֆինանսական ոլորտի ծառայություններին (21.9%-ը՝ 21%-ի դիմաց)։
Կարճ ասած, մտածելու տեղ կա։
ԼՐԱՑՈՒՄ – Հատուկ նշեմ, որ սա մենակ հայաստանցիների խաղացածը չի՝ մեր բուքմեքերները նաև արտասահմանից են օնլայն խաղադրույքներ ընդունում։ Չնայած մյուս կողմից՝ մեր մոտից էլ արտերկրի օնլայն բուքմեքերների մոտ են խաղում»։