Samsung-ը սմարթֆոնների համար trade-in առցանց-ծրագիր է գործարկել ռուսական շուկայում
Advertisement 1000 x 90

Samsung-ը սմարթֆոնների համար trade-in առցանց-ծրագիր է գործարկել ռուսական շուկայում

Samsung-ը հին սմարթֆոնները Համացանցի միջոցով նորերով փոխարինելու ծրագիր է գործարկել: Ինչպես հաղորդվում է ընկերության կայքում, ռուսական շուկայում դա trade-in առաջին ծրագիրն է՝ հետգնման արժեքի առցանց որոշման և առանց խանութ գալու անհրաժեշտության նոր հեռախոսի գնման հնարավորությամբ:

«Մեր դիտարկումների համաձայն, ավելի ու ավելի շատ սպառողներ են Samsung-ի հին սմարթֆոնները trade-in-ի միջոցով նորերով փոխարինելը համարում հարմար ու շահավետ: Այդ պատճառով մենք շարունակում ենք զարգացնել այն ծրագրերը, որոնք շարժական տեխնոլոգիաների վերջին նվաճումները հասանելի են դարձնում մարդկանց հնարավորինս ավելի լայն շրջանակի համար»,- նշել է Ռուսաստանում Samsung Mobile-ի ղեկավար Դմիտրի Գոստևը: trade-in-ի համար հայտերի ձևակերպումն անցկացվում է samsung.com կայքում:

Անհրաժեշտ է, որ օգտատերն ընտրի որևէ հետաքրքիր մոդել և տվյալներ լրացնի իր գաջեթի վիճակի վերաբերյալ: Դրանից հետո կորոշվի զեղչի վերջնական չափը: Նոր սմարթֆոնը կբերի ցրիչը, նա նաև կգնահատի հանձնվող գաջեթի համապատասխանությունը ծրագրի պայմաններին: Ինչպես նշվում է, trade-in-ի շրջանակներում կարելի է ձեռք բերել ոչ միայն Galaxy Note9 և Galaxy S9 ֆլագմանական մոդելների սմարթֆոններ, այլև Galaxy A7 շարքի սարքեր՝ երեք խցիկով: Առայժմ ծառայությունը հասանելի է միայն Մոսկվայի ու Մոսկվայի մարզի բնակիչների համար: