
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արտաշես Ջավադյանին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արտաշես Ջավադյանին ազատել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման տեքստում։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ աշխատանքից ազատվել է նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Ալիկ Հակոբյանը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Ալիկ Հակոբյանին ազատել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»։
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել նաև Գոհար Փանաջյանին տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: