«Աերոպորտ Արխանգելսկ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Վահե Պետրոսյանն ընտրվել է Ավիաձեռնարկությունների ղեկավարների միջազգային ասոցացիայի (ԱՁՂՄԱ) ղեկավար։ Այս մասին հայտնում է օդանավակայանի մամուլի ծառայությանը։
ԱՁՂՄԱ-ն Ռուսաստանում միակ ինքնակարգավորվող կազմակերպությունն է, որը ներկայացնում և կոնսոլիդացնում է ավիացիոն բիզնեսի ղեկավարների շահերը Ռուսաստանում և արտասահմանում։
Ասոցիացիայի անդամները Ռուսաստանի Դաշնության և օտարերկրյա պետությունների ավիացիոն ձեռնարկությունների ղեկավարներ են, անկախ նրանց կազմակերպա-իրավական ձևի և քաղաքացիական ավիացիայի ոլորտում գործունության ձևից։