Լիլիթ Գալստյանի հրապարակումը.
«ԱՆԼՈՒՐՋ
ՀՀ մշակույթի նախարարությունը հանրային քննարկում է կազմակերպում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերակոչելու թեմայով: Երբեք չէր կարող մտքովա անցնել, որ օրեր առաջ մի քանի ՖԲ օգտատերերի րոպեական, զգացական ցանկությունը կարող է նախարարության կողմից նախաձեռնվող հանրային քննարկման առարկա դառնալ։
Կարիք չկա ինձ համոզել, թե ժողովրդավարության համատեքստում որքան կարևոր է հանրային քննարկման ինստիտուտը։
Բայց սա այն դեպքը չէ։
Մեր հոգևոր, մշակութային կյանքում քննարկման և լուծման կարոտ տասյնակ բացեր կան, լրջագույն խնդիրներ, ներառյալ մշակութային քաղաքականության հիմնադրույթների հստակեցումը․․․ քննարկենք, և որքան շուտ, այնքան լավ։
Եվ դուք պատկերացնում եք, որ ամենայն լրջությամբ պիտի նստեք, նժարեք ու քննարկեք՝ հակադրելով անքննելին, մեր ազգային ու համաշխարհային երկու սիմվոլները։ Սա էժան է, պոպուլուզմից էլ անդին…
Ճիշտ էին հին հույները՝ «Չափի զգացողությունն Աստվածային զգացողություն է»»։