«Երեկվանից նախարարի «թասիբի» պաշտպանությանը լծվել է պրոիշխանական ստատուսչիների մի խումբ…»
Advertisement 1000 x 90

«Երեկվանից նախարարի «թասիբի» պաշտպանությանը լծվել է պրոիշխանական ստատուսչիների մի խումբ…»

Կարեն Վրթանեսյանի հրապարակումը.

«Երեկվա ասուլիսին առողջապահության նախարարը հայտարարեց, որ իր նշանակած տնօրենին ազատում է պաշտոնից օմբուդսմենի գրասենյակի հետ սկանդալի համար։

Եվ գեթ մեկ բառով որևէ պատասխանատվություն չվերցրեց իր իսկ նշանակած կադրի համար։

Փոխարենը հիստերիկացավ, թե իրեն հետապնդում են, էդ սաղ հատուկ են անում, «Սերժի փեսայի մամուլն» ընկած է հետևից և այլն, և այլն։ Հենց հարցնում էին ԻՐ սխալներից, Թորոսյանի միակ փաստարկը սա էր. «Sagh Serjn a meghavor»։ Ավելի ճիշտ՝ Սերժի փեսան։

Քոմենթչի ֆեյքի մակարդակ։

Երկրորդը, երեկվանից նախարարի «թասիբի» պաշտպանությանը լծվել է պրոիշխանական ստատուսչիների մի խումբ։ Նույն «մեր պուպուշագույն ախպորը հետապնդում են» թեզով։

Ենթադրենք մի պահ, որ իսկապես հետաքրքրված եք էդ տղու աշխատանքով… Հարց տամ. երբ իր նշանակած տնօրենն աշխատողին էր քաշքշում (վիդեոն կա), հետո բժշկական ինստիտուտում նոբելյան մրցանակակիրների ելույթի ժամանակ էր կիլդիմ սարքում (վիդեոն կա), հետո էլ ՄԻՊ-ի հետ սկանդալ (ՄԻՊ-ի կայքում կա հայտարարությունը), դուք էդ մասին խի՞ չէիք գրում։ (Հա, ձեր սիրած «Ba xi Serji vaxt cheir grum?» թեզն ա, ուղղակի հիմա «վնիզապնո» թարս ա բուսնել)։

Էն որ Թորոսյանի նշանակած տնօրենի օրոք ԲԿ-ում լևի բալոն են լիցքավորում ու պայթյունից մարդ է մեռնում, ինքն էլ սկսում ա արդարացնել տնօրենին, էդ հարցերին անդրադարձե՞լ եք։ Չէ՞։ Բա խի՞։

Իսկ երբ Արսեն Թորոսյանի բիզնեսի մրցակիցը «պատահաբար» լիցենզիայից զրկվում է, այդ հարցով հետաքրքրվե՞լ եք։ Բա խի՞ չեք հետաքրքրվել։

Է՞դ էլ ա «Serjy sarqel» ձեր սուրբ հալածյալի գլխին»։



Նման նյութեր