
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Արթուր Ադամյանի նախագահությամբ Վաղինակ Տեր-Սարգսյանի գործի դատական քննությունը: Գործը Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարան էր ուղարկվել ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից՝ այն բանից հետո, երբ Եվրոպական դատարանը որոշում էր կայացրել այս գործով ընդդեմ Հայաստանի Հանրապետության:
Նոր ի հայտ եկած հանգամանքի՝ Եվրոպական դատարանի որոշման հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանը բեկանել է այս գործով 2009 թվականին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ու վերաքննիչ քրեական դատարանի կայացրած դատական ակտերը: 2018 թվականի նոյեմբերի վերջին Վաղինակ Տեր-Սարգսյանի պատիժը կարող է համարվել կրած, եթե այս դատական ակտը օրինական ուժի մեջ մտնի:
Ըստ դատական ակտի՝ Կուստանայ քաղաքի Կարիբեկով փողոցի շենքերից մեկի առաջին հարկի «Իվա» սրճարանի բացման արարողության ժամանակ տեղի է ունեցել վիճաբանություն և ապա՝ սպանություն: