Համաներման մասին նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը. «Հարց ունեմ ՊՊԾ գունդը գրաված խմբի վերաբերյալ, որոնց գործողությունների հետևանքով եղել են զոհեր: Երբ առաջարկում էի վարորդների տուգանքների համաներման ժամանակ ավելի շատ տուգանքներ ներել, ասում էիք՝ չի կարելի ներել ոստիկանի հրահանգը չկատարելու համար, բայց մի խմբի գործողությունները, որի հետևանքով սպանվել են ու պատանդառվել ոստիկաններ, համարում եք ներելի: Անհասկանալի է՝ այդ ինչ մոտեցում է, երբ համաներումը տարածում եք կոնկրետ ձեր քաղաքական քիմքին համակրելի անձանց վրա. վաղը նույն մոտեցումը կտարածեք ձեր հորեղբոր տղու, քեռու աղջկա հարևանի վրա և այլն»:
«Համաներումը տարածում եք ձեր քաղաքական քիմքին համակրելի անձանց վրա». Հայկ Բաբուխանյան
| Դիտվել է`
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ