
«Վարորդի ընկեր» ՀԿ-ի համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսկ քանի՞ հեղափոխություն ա պետք, որ հիմնականում նախարարությունների ու կամ միգուցե կառավարության աշխատողները, ու նաև մերձակա հատվածներում բիզնեսով զբաղվողները մայթերի վրա չկայանեն:
Թե ուզում են` անպայման տարհանվեն մեքենաները տուգանային հրապարակ, տուգանվեն, գնան զգալի գումար վճարեն կամ էլ թե պետք ա գնան մեր վարչապետի մոտ խնդրվեն, ինչ ա թե տուգանվել են:
Ամոթ ա, ամոթ:
Անպայման պետք ա զանգենք Ճանապարհային Ոստիկանություն /Road Police of the Republic of Armenia, դիմենք ՃՈ ղեկավարությանը, գան տուգանելով հարցը լուծվի, հետո կասեն թե տուգանում են, է բա ասելով չեք կարողանում հասկանալ, ուրիշ ինչ լեզվով ձեր հետ պետք ա խոսացվի:
Վարչապետն ասեց` մեղմ վարվեք վարորդների հետ, որոշներն էլ էտ մեղմ վարվելը հասկացան, որ ինչ ուզեն, կարող են անել… ցավալի ա…»:
https://www.facebook.com/serge.ghahramanyan/posts/2052498194809050