
ՀՀ մշակույթի նախարարությունը պարզաբանում է ներկայացրել «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերանվանելու առնչությամբ տեղի ունեցած հանրային քննարկումից:
«ՀՀ մշակույթի նախարարությունը տվել է բացասական կարծիք` ներկայացնելով հիմնավորումներ: Սակայն և՛ մշակույթի նախարարությունը, և՛ կառավարության աշխատակազմը շարունակում են քաղաքացիներից ստանալ «Զվարթնոց» օդանավակայանը վերանվանելու հետ կապված առաջարկներ: Ելնելով վերոնշյալից, որոշում կայացվեց` հանրային քննարկման միջոցով պարզել հանրության գերակշիռ մասի տեսակետը` հիմնավորումներով»:
Նշենք, որ Մշակույթի նախարարությունը «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերակոչելու թեմայով հանրային քննարկում էր հրավիրել: